Սպորտ - Ցանկանում եմ առաջ շարժվել, գրավելով բոլոր բարձունքները.Արսեն Հարությունյան

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Արսեն Հարությունյանը Tesaket.info-ի հետ զրույցում խոսեց իր՝ դեռևս նոր սկսվող չեմպիոնական ուղու, նպատակների և ապագա պլանների մասին։

 

«Սպորտի հանդեպ սերը դեռ շատ փոքր տարիքից է եղել, քանի որ շատ սպորտային ընտանիք ունեմ, ունենք մեր սեփական մարզադահլիճը, որտեղ հայրս մարզում է երեխաներին։ Սկզբում հաճախում էի կառատեի, սակայն խոստովանեմ, որ գնում էի միայն այնտեղ գտնվող լողավազանից օգտվելու համար։ Բայց երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի մարզումների, հասկացա․ Հենց սա է իմը»։

 

Չեմպիոնը հավելեց, որ երբեք ոչ մի մարզում բաց չի թողնում և նույնիսկ բավականին փոքր տարիքում 3-4 կիլոմետր ոտքով գնում էր, մարզումներին մասնակցելու համար։

 

«Մարզումներն ինձ համար միշտ առաջին տեղում են։ Շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում դրանց և երբեք բաց չեմ թողնում, քանի որ ըմբշամարտն իմ կյանքն է և լավ արդյունք ցույց տալու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատել և լուրջ վերաբերվել դրա հետ կապված ցանկացած հարցի»։

 

18-ամյա ըմբշամարտիկը ժպիտով խոսեց նաև ընտանիքի մասին, հավելելով,որ ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։

 

«Կրտսեր եղբայրներս նույնպես ընտրել են այս մարզաձևը, որի համար շատ ուրախ եմ։ Նրանք բավականին բարձր ցուցանիշներ են գրանցում, և ես համոզված եմ, որ մի օր կգերազանցեն ինձ։ Ես հպարտանում եմ նրանցով»։

 

Անդրադառնալով վերջերս Հռոմում կայացած երիտասարդների եվրոպայի առաջնությանը նա նշեց․

 

«Գիտակցում էի, թե ուր եմ գնում։ Մեկնել էի միայն չեմպիոն դառնալու համար»․

 

Արսենը իր հաղթանակի համար շնորհակալ է, և հավաքականի և իր անձնական մարզիչներին, նրա խոսքով առանց նրանց իր մոտ ոչինչ չէր ստացվի․

 

«Ցանկացած մարզիկի կյանքում, մարզիչը շատ կարևոր դեր ունի։ Ես շատ երջանիկ եմ, որ իմ կողքին կան այդպիսի պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր նաև իմ ավագ ընկերներն են։ Շնորհակալ եմ նրանց ցանկացած հարցում իմ կողքին լինելու և աջակցելու համար»։

 

Խոսելով ապագայի մասին երիտասարդ չեմպիոնը վստահաբար նշեց, որ իր բոլոր նպատակներն ու երազանքները կապում է միայն ըմբշամարտի հետ։

 

«Երբեք չեմ մտածել, որ կարող էի ունենալ այլ մասնագիտություն, կամ հանդես գալ այլ մարզաձևում։ Ապագայում էլ հուսով եմ, որ կարդարացնեմ բոլորի սպասումները։ Նպատակներս կապում եմ միայն ըմբշամարտի հետ, ցանկանում եմ առաջ շարժվել, գրավելով  բոլոր բարձունքները»։

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ