Տեսակետ ակումբ

Ասուլիսի թեման՝

Հունիսի 4-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Բագրատաշենի անցակետում 2 շաբաթ մնացած և իրենց բեռների ստացմանը դեռ սպասող քաղաքացիներ Քրիստինե Մանուկյանը, Վարդան Հովհաննիսյանը, Նարինե Նորիկյանը և Նարեկ Հայրապետյանը: Թեման՝ «Արդեն 2 շաբաթ է՝ Բագրատաշենի անցակետում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բեռները. պատճառներ, քաղաքացիների հետագա քայլերը: Պետական մարմինների կողմից «անմարդկային վերաբերմունք»՝ իրենց մեղքն ընդունած և հատուցմանը պատրաստ քաղաքացիների նկատմամբ, որոնք արդեն ներկայացրել են իրական թվեր»:

Ասուլիսի թեման՝

Հունիսի 3-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը, Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը և ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Թեման՝ «1. Բարձր տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման խնդիրները և նորագույն տեխնիկայով բանակի հագեցվածությունն ու ապահովման անհրաժեշտությունը: 2. ԼՂ հիմնախնդիր. Ադրբեջանի հռետորաբանությունը, հայատյացության քարոզը, պատերազմի վերսկսման հավանականությունը: Արցախցի-հայաստանցի արհեստական հակադրությունը և դրա վտանգները»։   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ