Տնտեսություն - Հայտնաբերվել է ապօրինի հատված 56 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները hոկտեմբերի 7-ին հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված, տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ