Միջազգային - Սիրիացի քրդերը միջազգային հանրությանը կոչ են արել հակազդել Թուրքիային

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը միջազգային հանրությանը կոչ է արել հակազդել Թուրքիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ՄԱԿ-ին եւ մարդասիրական այլ կազմակերպությունների կոչ ենք անում հակաթուրքական դիրքորոշում զբաղեցնել եւ հակազդել թուրքական ծրագրերին»,- Al Arabiya-ն մեջբերում է խմբավորման հայտարարությունը:


SDF-ն նաեւ հայտնել է, որ զգալի ներդրում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, այն դեպքում, երբ Անկարան աջակցում է ահաբեկիչներին:

«Բազմաթիվ ապացույցներ կան, որ Անկարան աջակցում է «Իսլամական պետությանը»»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականներն օգոստոսի 7-ին պայմանավորվել են Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծելու մասին։ Կենտրոնը ստեղծվել է երկու երկրների կողմից՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու պլանն իրականացնելու համար, որտեղ Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները, եւ որը կդառնա պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Սակայն հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է ինքնուրույն անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում Եփրատ գետից դեպի արեւելք, քանի որ չի կարողացել ամերիկյան կողմի հետ բանակցություններում ցանկալի արդյունքի հասնել: Ավելի ուշ նա հայտնել է, որ ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արեւելքից:


NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ