Տարածաշրջան - Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելուն: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Այսօր խորհրդարանի նիստում քննարկվել է Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը: Դրանից հետո խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ կապված օրվա գլխավոր հարցի հետ, որից հետո հարցը դրվել է քննարկման, ապա քվեարկման և ընդունվել:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մամեդովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի ապրիլին:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ