Պաշտոնական - Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարեւորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում եւ Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:


Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բելեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ կարեւորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը:

NEWS.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ