Քաղաքական - Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախարարություն

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումն ստացել են:

Հիշեցնենք, որ Tert.am-ը գրել էր, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է նրա օգնականը:

Այնուհետև Տրդատ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեպքին ներկա չի եղել և որ ՊՆ փոխգնդապետն է իր օգնականին հետապնդել է մինչև բնակարան ու ընկել աստիճաններից:

Հիշեցնենք նաև, որ Տրդատ Սարգսյանը միջադեպից հետո հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ որոշում է կայացրել վայր դնել լիազորությունները:

Նա գրառմամբ որոշ պարզաբանումներ էր ներկայացրել Եղեգնաձորում ս․թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպի մասին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Տրդատ Սարգսյանը հերքել էր իր՝ դեպքին որևէ առնչությունը:

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ