Հասարակություն - Սուդանում երկվորյակների մայրը աղջկան անվանակոչել է Արմինե՝ ի պատիվ բժիշկ Արմեն Մկրտչյանի

Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը օգնել է լույս աշխարհ գալ երկվորյակների։ Ի պատիվ հայազգի բժշկի՝ նորածիններից մեկին մայրն անվանակոչել է Արմինե։

Բժիշկ Մկրտչյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է Արմինե»։

Նշենք, որ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բժիշկ Արմեն Մկրտչյանը Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ժամանակավորապես փոխարինում է ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ