Քաղաքական - Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում. Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է, եթե նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ արձագանքելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունը։

«Եթե անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»,–նշեց նա։


Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին խոսելիս պայմանականորեն տվել է նաեւ Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, որին Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի եւ մյուսների անունները, եւ այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ