Տարածաշրջան - Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Նուր-Սուլթանում բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն․ ՌԴ ԱԳՆ

Աստանայի ձևաչափով բանակցություններ իրականացնող երկրները (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ կիրականացնեն Ղազախստանի մայրաքաղաքում։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։  

Նրա խոսքով՝ Նուր-Սուլթանում կշարունակվեն Սիրիայի հարցով բարձր մակարդակով քննարկումները։

Վերշինինը կոչ է արել լայն միջազգային աջակցություն ցուցաբերել սիրիական սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին։

Նա նշել է միջսիրիական երկխոսությանը միջամտության փորձերի անթույլատրելիությունը։
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ