Միջազգային - Պոմպեոն ներկա է գտնվել Թրամփի և Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցին. CNN

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է գտնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, որը հանգեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկին, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

«Պետքարտուղար Պոմպեոն անմիջականաորեն ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը հաղորդում է, որ տեղեկությունն այն մասին, թե ով կարող էր ներկա գտնվել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին, հայտնվել է առաջին անգամ:

Հիշեցնենք, որ Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցից հետո, որում նա, ըստ հաղորդման, ճնշում է գործադրել ուկրաինական կողմի նկատմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է պահանջում իր և Զելենսկու հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկություններ տարածած անձի հետ:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ