Քաղաքական - Կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և 3 հրավիրյալ երկրների առաջնորդների մասնակցությամբ (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ, ընդհանուր՝ 8 երկրների առաջին դեմքեր:

Արդեն Հայաստան են ժամանել ԵԱՏՄ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի ղեկավար Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։

Նիստին որպես հրավիրյալ երկիր մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, իսկ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը արդեն 3-րդ օրն է՝ ՀՀ-ում է:

Ժամը 13:00–ին կմեկնարկի պաշտոնական նիստը՝ փակ ձևաչափով, որին մասնակցելու են միայն ԵԱՏՄ ղեկավարները: Նիստի օրակարգում են երրորդ երկրների և միավորումների հետ համագործակցությունների, տնտեսական քաղաքականության, էներգետիկայի և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։

Պաշտոնական նիստից հետո արդեն առաջնորդներին կմիանան Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի նախագահները: Նախատեսվում է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդները
Սինգապուրի հետ կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ