Քաղաքական - Երեւանում սկսվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով

Նիստը ողջույնի խոսքով բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նիստի հատուկ նշանակությունը՝ հաշվի առնելով ընդլայնված նիստին Իրանի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի մասնակցությունը։

Նեղ կազմով նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են. Եվրասիական տնտեսական համաժողովի մասին; Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրվող մաքսային տուրքերի բաշխման նորմատիվների հետ կապված հարցերի մասին; Եվրասիական տնտեսական հաձնաժողովի նախագահի եւ անձնակազմի մասին։

Նիստի սկսվելուն նախորդել էին մասնակիցների հանդիպման արարողությունն ու համատեղ լուսանկարումը։

Նեղ կազմով նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը: Դրան կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ