Տնտեսություն - «Գոլդեն Փելես»-ը կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի

«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը կամ կտրվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի։ Այս մասին այսօր խոհրդարանում հայտարարեց  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝  պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե հյուրանոցը պետությունը պատրաստվում է օգտագործել ըստ նշանակությա՞ն, թե՞ այն դառնալու է պետական կառավարման ենթակայության տակ գտնվող այն շինություններից մեկը, որոնք կամաց-կամաց քանդվելու են:

Պատգամավորի փոխանցմամբ՝ արդեն իսկ կան ահազանգեր, որ հյուրանոցում մեկ-երկու պատուհան կոտրվել է:

Նարեկ Բաբայանը նշեց, որ  հյուրանոցի ընդունման աշխատանքներից հետո լավագույն առաջարկով այն կամ կտրվի հավատարմագրային կառավարման, կամ սակարկությունների ձևով կհանվի մրցույթի կամ աճուրդի:

«Մենք չենք պահելու հենց այնպես և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել։ Հուսով եմ, որ դա կլինի մինչև Նոր Տարի»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ կառավարության սեպետմբերի 26-ի նիստում ընդունված որոշման համաձայն,  Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ