Քաղաքական - Իշխանության ներսում կա սորոսական թև, ովքեր անգամ «վերահսկիչ փաթեթ» ունեն. Նարեկ Սամսոնյանը՝ «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի մոտ պատգամավորների ակցիայի մասին

Որ իշխանության ներսում կա սորոսական թև, դա ապացուցման կարիք չունի, փաստ է, որ սորոսականներն իշխանությունում ունեն անգամ «վերահսկիչ փաթեթ»։ Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով այսօր «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների քայլին, ովքեր միացել էին «ԲՀՀ-Հայաստան» գրասենյակի դիմաց իրավապաշտպանների ակցիային:

«Սորոսական թևի առկայությունը վաղուց հայտնի փաստ է և նրանք ոչ միայն պատգամավորներ են, այլև գործադիրում ունեն իրենց ներկայացուցիչները, որի վառ օրինակն Արդարադատության նախարարն է, ով սեփական կառավարման համակարգի տարբեր օղակներում տարբեր քաղաքականություններ է ներդնում»,-ասաց նա:

Սամսոնյանն օրինակ բերեց պատգամավոր Մարիա Կարապետյանին, ով ևս միացել էր ակցիային: «Մարդն իր ողջ կյանքում որևէ տեղ չի աշխատել՝ բացի Սորոսի հիմնադրամից սնվող կազմակերպությունում։ Այդ մարդիկ  իրենց ապրուստը վաստակել են Սորոսի  միջոցով և հիմա, եթե այդ մարդիկ պատգամավոր են, պետք է երախտապարտ լինեն հենց Սորոսի հիմնադրամին, այսինքն՝  այդ մարդիկ մարդ չեն դարձել, որովհետև իրենք լավ քաղաքական գործիչներ են, այդ պատգամավոր են դարձել Սորոսի քվոտայով: Սորոսի  հիմնադրամն ունեցել է հստակ քվոտա․ մենք քո հեղափոխությանը մասնակցել ենք այսքան ուժով և, հետևաբար, պետք է ունենաք այսքան պատգամավոր ձեր ներսում և այդ պատգամավորներն ի՞նչ պետք է անեին: Այդ  պատգամավորները Նիկոլի պատգամավորները չեն, այդ պատգամավորները Սորոսի պատգամավորներն են և դրա  մասին անգամ իշխանական կուլսիներում է խոսվել, դա նորություն չէ»,-ասաց նա:

Նշենք, որ ի պաշտպանություն «ԲՀՀ-Հիմնադրամ»-ի, ակցիային միացել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Արթուր Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բուն ակցիային, Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ այս մարդիկ ուղղակի հրաման են կատարում: «Երկար տարիներ պահած-սնած մարդու հրահանգն են կատարում, խոսքը Լարիսա Մինասյանի մասին է, և ես շատ նորմալ եմ գնահատում, որ նրանք դա պետք է անեին, այլ հարց է, թե ընդհանրապես դրան ինչպիսի գնահատական պետք է տալ: Դրան գնահատական  պետք է տրվի իրավական, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո, երբ Սորոսի գրասենյակը պաշտոնապես ՀՀ-ում կփակվի, այսինքն՝ դա, ըստ էության, օտարերկրյա գործակալական ցանցի ամենակազմակերպված հատվածն է հայաստանյան քաղաքական կյանքում, իսկ հիմա ընդամենը  զավեշտալի հեգնական գնահատականներ են, որ տեսնում եք, և ֆեյսբուքում  շատ հաճախակի ես ևս արձագանքում եմ, իսկ իշխանափոխությունից հետո կլինի իրավական գնահատականը և այս մարդու երկար տարիների աշխատանքին կտրվի գնահատական»,-ասաց նա:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ