Քաղաքական - Երևան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին. Իրանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցում է հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներն ավելի վաղ ժամանել են Երևան։

Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, որը մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Այդ նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, ինչպես նաև Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել էր իր մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին:



tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ