Միջազգային - Ուկրաինայում երկու գլուխ ունեցող երեխա է ծնվել

Չերնովցիում սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը լույս աշխարհ են եկել սիամական երկվորյակներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «УНИАН»-ին։

Աղջիկն ունի մեկ մարմին, երկու գլուխ: Ծննդատան գլխավոր բժիշկ Ալբերտ Կուրիցինը նշել է, որ բժիշկներն ախտորոշել են արգանդի շեղվածություն, բայց հիվանդը հրաժարվել է դադարեցնել հղիությունը:

Սա կնոջ առաջին ծնունդն է: Ուկրաինուհին պատրաստվել է ծննդաբերել Կիևի կլինիկաներից մեկում, բայց կծկումները սկսվել են վաղաժամ՝ 33-րդ շաբաթում:

Կուրիցինը շեշտել է, որ սիամիական երկվորյակներ շատ հազվադեպ են ծնվում․ «Չնայած այն բանին, որ ես երկար ժամանակ եմ աշխատում, այնուամենայնիվ, նման պաթոլոգիայի չեմ հանդիպել»,-ասել է բժիշկը:

Այժմ նորածինը գտնվում է ծննդատանը։ Նրան պատրաստվում են տեղափոխել մանկական հիվանդանոց։
analitik.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ