Հասարակություն - Մահացել է ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովը

Այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր,  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռեժիսորի մահվան մասին լուրը հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Նա նշել է, որ հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկությունները կհայտնեն ավելի ուշ։

Մարկ Զախարովի ֆիլմերից շատերն ընդգրկվել են Ռուսաստանի կինոյի ոսկե ֆոնդում՝  «Տասներկու աթոռ», «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը»։
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ