Քաղաքական - Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի օդանավը։ Նրան դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սինգապուրի վարչապետը ժամանել է կնոջ՝  Հո Չինգի հետ։

Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ