Տնտեսություն - «Սանիթեք»-ի աշխատակիցը սպառնաց նետվել կամրջից, եթե վարչապետը չհանդիպի նրանց, ու չլուծվի աշխատավարձի հարցը. բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութեր)

17:06

«Սանիթեք»-ի աշխատակիցներից երեք հոգի, ինչպես նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» կազմակերպության ղեկավարը և դրա անդամ Սոնա Աղեկյանը գնացին կառավարություն՝ քննարկելու, թե «Սանիթեքի» աշխատակիցները, ի վերջո, երբ կստանան իրենց աշխատավարձերը:

Կառավարության ներկայացուցիչն իջավ ցուցարարների մոտ, նշեց, որ վարչապետը շենքում չէ:

«Կառավարությունը նույնպես ժողովրդի կողքին է, կխնդրեմ հարցը ավելի հանգիստ մթնոլորտում լուծել»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:

Այդպիսով՝ Սոնա Աղեկյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» կազմակերպության ղեկավարը և «Սանիթեքի» 3 աշխատակից գնացին կառավարություն հարցը քննարկելու:

Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում իրենց աշխատավարձերը:

«Ամենավտանգավոր աշխատանքն ենք իրականացրել, ես էսօր գումար չունեմ, որ իմ ընտանիքին հաց տանեմ: Մենք չորս տարի արձակուրդ չենք գնացել, եթե այսպես շարունակվի, ես իմ ընտանիքով գալու եմ, այստեղ մնամ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ վարչապետը հանդիպի իրենց և պատասխանի իրենց հարցերին: «Մենք մեր աշխատավարձն ենք պահանջում, մենք ողորմություն չենք խնդրում»,-նշում են նրանք:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ  այս մարդիկ շատ դաժան պայմաններում են աշխատել: «Այս մարդկանց աշխատավարձը չտալը կամ այդ գումարը ձեռքներին պահելը իբրև խայծ, որպեսզի կարողանան Սանիտեք-քաղաքապետարան հակամարտությունը լուծել, պարզապես վտանգավոր է ՀՀ պետականության համար»,-ասաց նա և նշեց, որ արդեն երկրորդ անգամ շտապօգնություն են կանչել, քանի որ մարդկանց ինքնազգացողությունը վատացել էր:


15։30

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։

5:32

«Սանիթեք»-ի աշխատակիցներին են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ