Տնտեսություն - Այրվում է «Արաքս» թռչնաֆաբրիկան

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին:

«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են նախարարությունից։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ