Տարածաշրջան - Հրապարակվել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության մասին նոր կանոնագրի պայմանները. ermenihaber.am

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը), գրում է ermenihaber.am-ը:

Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:

Կանոնադրության սահմանած պայմանները ստորև`

1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:

2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն չծավալել, ինչպես նաև չմասնակցել պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):

3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:

4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:

5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, և չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:

6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:

Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված տվյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ