Քաղաքական - «Սպասում եմ, որ Ալիևն էլ ընդունի նույն բանաձևը, որի համաձայն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար». Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին՝ այլ հարցերի հետ մեկտեղ խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը ՀՀ առաջին առաջնորդն է, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:

«Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ներկա պահին ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը, որի համաձայն հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: Եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք բավականին մոտ կլինենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-եզրափակել է Փաշինյանը:
tert.am

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ