Միջազգային - Նեթանյահուն սատարել է Թրամփին՝ կոչ անելով ուժեղացնել Իրանի վրա ճնշումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է՝ ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին եւ կոչ է արել համաշխարհային հանրությանը ուժեղացնել Իրանի վրա ճնշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ասել են, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայի վրա վերջին գրոհների համար։ Թույլ տվեք արտահայտվել Իսրայելի անունից, շատ պարզ է՝ Իրանն արել է դա․․․ Իսրայելը գիտի ինչպես պաշտպանել իրեն նման տիպի ագրեսիայից։ Մենք միջազգային հանրության բոլոր անդամներին կոչ ենք անում միանալ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ նախագահի փորձերին։ Դա իրանական ագրեսիան դադարեցնելու միակ միջոցն է»,- իր պաշտոնական կայքերում եւ սոցցանցերում տեղադրած հատուկ տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։

Երեքշաբթի օրը Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ ամբիոնից, հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու մասին խոսք լինել չի կարող, դրանք պետք է խստանան, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը։

«Քանի դեռ Իրանի սպառնալից վարքը շարունակվում է, պատժամիջոցները կխստացվեն»,- ասել է նա։

Սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանը։ Նեթանյահուն վերջին 9 տարիներին առաջին անգամ հրաժարվել է մասնակցել ՄԱԿ ԳԱ-ին, քանի որ մասնակցում է Իսրայելի կառավարական կոալիցիայի ձեւավորման բանակցություններին։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ