Քաղաքական - Ադրբեջանի նպատակը չի փոխվել. նա ցանկանում է զավթել Արցախը և ոչ միայն. Ա. Մանասյան

«Որքան էլ ադրբեջանցի թուրքը սպասի, թե մեզ մոտ իշխանափոխությունից հետո ինչպե՛ս պետք է զարգանան դեպքերը, որ ըստ այդմ էլ գործի, միևնույն է, նրա նպատակները չեն փոխվել, նա ցանկանում է զավթել Արցախը և ոչ միայն Արցախը և չի պատրաստվում մեղմել իր լեզուն»,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ԼՂ հիմնախնդրում վճռական բեկում չի սպասում, ավելին՝ դիվերսիոն նոր ակտեր էլ չի բացառում, որովհետև նման հանդիպումներից առաջ Ադրբեջանն ամեն անգամ դրսևորում է իր հարձակողական պաթոսը:

Խոսելով Ադրբեջանի հայ պատանդների հնարավոր փոխանակման մասին՝ պարոն Մանասյանը նշեց, որ Արցախի արձագանքը համարժեք է համարում, քանի որ ահաբեկիչները ոչ մի դեպքում չեն կարող փոխանակվել մոլորված բնակիչների կամ զինծառայողների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ