Պաշտոնական - Հայաստանում բացվել է Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հյուպատոսի գրասենյակը կշարունակի Ղազախստանի դեսպանատան քաղաքականությունը՝ նոր երանգներ հաղորդելով երկու երկրների միջև տնտեսական, մշակույթային և սոցիալական կապերին:  


Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը, տարբեր երկրների պատվավոր հյուպատոսներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:


ՀՀ-ում Ղազախսատանի դեսպան Թիմուր Ուրազաևը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նորաբաց հյուպատոսության գործունեությունը նախ և առաջ իրավական օգնություն կցուցաբերի Ղազախստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում, բացի այդ, այն կօգնի նաև Հայաստանի քաղաքացիներին ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես՝ բիզնեսի և մշակույթի ոլորտների վերաբերյալ:


«Այս կառույցի բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում: Հյուպատոսությունը գործունեություն կծավալի ինչպես երկու երկրների, այնպես էլ առանձին շրջանների և բնակավայրերի միջև»,-նշեց դեսպանը:


ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը նշեց, որ հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջև շփումների զարգացմանը:


«Մենք մեր գործունեությամբ կփորձենք նոր ազդակ հաղորդել երկու երկրների և մեր եղբայրական ազգերի միջև համագործացկությանը»,-ասաց ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը՝ նշելով, որ հյուպատոսության կարճաժակմետ նպատակն է նոր ոչ ստանդարտ որոշումների կայացումը, քանի որ զարգացող աշխարհում միասին կարելի է հաղթահարել նոր մարտահրավերները, գտնել համագործակցության նոր ուղիներ՝ ստեղծված հարաբերություններին տալով նոր ուժ ու եռանդ:


ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսութան բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու և ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին:


«Այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետևողական և նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք»,-ասաց Վայոց Ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանը:


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ