Հասարակություն - Վրաստանի պատմությունը հայալեզու դպրոցներում՝ ադրբեջաներենով ու ռուսերենով

Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում է հայտնվել ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով տպագրված Վրաստանի պատմության դասագիրքը: Կրթության նախարարությունից Jnews-ին հայտնել են, որ դա ընդամենը տպագրական վրիպակ է, և ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել:

Նոր ուսումնական տարին Վրաստանում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, իսկ դպրոցները համալրվել են  նոր դասագրքերով: Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների 9-րդ դասարանի Վրաստանի պատմության որոշ դասագրքերում մի քանի թեմաներ ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով է ներկայացված:

Սեպտեմբերի 19-ին ուսուցիչները ուսումնասիրելով նոր դասագրքերը՝ պարզել են, որ Վրաստանի պատմության դասագրքերում հայերենի և վրացերենի հետ մեկտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն է գրված: Մանկավարժները տեսնելով դասագրքում առկա սխալները՝ չեն բաժանել աշակերտներին: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից Jnews-ին փոխանցել են, որ 9-րդ դասարանի Վրաստանի պատմության բոլոր դասագրքերը հավաքվել է դպրոցներից, որպեսզի հետ ուղարկվի:

«Բոլոր դասագրքերը ստուգվել է մեր կողմից: Որոշ էջեր հակառակ են կպցված, որոշ էջեր ադրբեջաներեն ու ռուսերեն է: Երևում է, որ տպագրատանն են խառնել: Երկու օրվա ընթացքում նոր դասագրքեր կստանան աշակերտները», – նշել են Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունիցհայտնել են, որ իրենք տեղյակ են խնդրի մասին:

«Մենք տեղյակ ենք, որ նման խնդիր է առաջացել: Դա պարզապես տպագրական վրիպակ է: Նախարարությունը արդեն հետ է կանչել այդ դասագրքերի ամբողջ խմբաքանակը: Սխալը կուղղվի և փոխարենը նոր գրքեր կբաժանեն աշխակերտներին»,-ասել են  նախարարությունից:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ