Մամուլ - Պոզների տպավորությունները Հայաստան կատարած այցելություններից և Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

Պոզները պատմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իր տպավորությունների մասին՝ նշելով, որ վերջինս վառ անհատականություն է:

Խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության և ջերմության մասին՝ լրագրողը հիշատակել է մանուկ հասակում ճանաչած հայ ընտանիքին, որը Ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգներից էր, և հատկապես ընդգծել է հայերի միասնականությունն ու ջերմ վերաբերմունքը երեխաների նկատմամբ:

Պատասխանելով Արցախ այցելության մասին հարցին՝ Պոզները նշել է, որ նման մտադրություն չունի, քանի որ շատ զբաղված է: Նա հավելել է նաև, որ ինչպես նախկինում արդեն նշել է, Արցախ այցելելու մեծ ցանկություն ունի և ադրբեջանական «սև ցուցակներից» չի վախենում և այդ հարցում հայերի կողմից է:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ