Հասարակություն - Աշխարհի ամենաբարձր երկնաքերը լուսավորվել է հայկական եռագույնով

Անկախության տոնի առիթով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում այսօր` սեպտեմբերի 21-ին, մի քանի վայրկյանով հայկական եռագույնով է լուսավորվել աշխարհի ամենբարձր երկնաքերը` Բուրջ Խալիֆան:

Բազմաթիվ հայեր են հավաքվել, որպեսզի տեսնեն հայկական եռագույնը ամենաբարձր երկնաքերի վրա:
Նշենք, որ «Բուրջ Խալիֆա» երկնաքերը այժմ համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը, ճարտարապետական բարձրությունը կազմում է 828 մետր, բնակելի բարձրությունը` 584.5 մետր:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ