Քաղաքական - Սեյրան Օհանյանը բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը կբացակայի Հայաստանից

Հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից:

Այս մասին պաշտպաններն այսօր միջորդություն ներկայացրին դատարանին՝ թույլատրել Սեյրան Օհանյանին ժամանակավոր լքել երկիրը՝ արտերկրում բուժում ստանալու նպատակով:

Մեղադրող կազմից Պետրոս Պետրոսյանը չառարկեց միջնորդությունը:


Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերին ու հիմնավորումները, բավարարեց միջնորդությունը՝ Սեյրան Օհանյանին թույլատրելով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը լքել ՀՀ տարածքը ։
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ