Հասարակություն - «Ամուլսարն առանց հանքի». բնապահպանական մոբիլիզացիայի օրվա շրջանակներում ՀԲՃ-ի կազմակերպած երթն ավարտվեց կառավարության մոտ (տեսանյութ)

Սրանք արդարության վերականգնման կոչեր են, Ջերմուկ և Գնդեվազ համայնքների իրավունքները ոտնահարված են. ի պաշտպանություն Ամուլսարի երթի մասնակից Սա ոչ բռնի, խաղաղ միջոցառում է, որի ժամանակ հնչում են բռնության, ատելության, խտրականության կոչեր չեն, որի ժամանակ չի օգտագործվելում որևէ բռնի միջոց, և որի ժամանակ հնչեցվում են միայն արդարության վերականգնման կոչեր:

Այս մասին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ ի պաշտպանություն Ամուլսարի երթի ժամանակ հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը: Վերջինս երթի մասնակիցներին հայտնեց, որ օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:

«Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում դասադուլ և գործադուլ է հայտարարվել: Այս համայնքների իրավունքներն ուղղակիորեն են ոտնահարված, և նրանք իրավունք ունեն խաղաղ պայքարի բոլոր ճանապարհները օգտագործել և իրենց իրավունքները պաշտպանել: Իրենց միացել են Եղեգնաձորի ուսանողներ, աշակերտներ, որոնք նույնպես դասադուլ են արել, և սա մոլորակի գործադուլների շարժման մի մասն է»,-ասաց բնապահպանը:

Նա տեղեկացրեց, որ մոբիլիզացիա է տեղի ունեցել նաև Կապան քաղաքում: «Կապանում եղած խնդիրները քիչ էին, քաղաքի հենց շեմին ցեմենտի գործարանի աղետաբեր ծրագիր է սկսվել: Շատ կարևոր ուղերձ են իրենք հղել ջերմուկցիներին՝ կավարտի միջոցով ցույց տալով, թե ինչ է լինում, երբ փարթամ բնությամբ և գյուղատնտեսությամբ մի վայրում տեղի է ունենում ոսկու կամ պղնձի արդյունահանում»,-ասաց Աննա Շահնազարյանը:

20:01

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակներն արդար են ու մասնակիցներին հորդորեց լինել խաղաղ։ Ակցիայի մասնակիցները բացականչում են «Ամուլսարը՝ միայն սար», «Ամուլսարն առանց հանքի»։

19:54

Մասնակիցները շարժվեցին երևանյան փողոցներում, հասան կառավարության շենքի մոտ: Այս պահին նրանք շենքի դիմաց են: Տեղում են նաև ոստիկանները, ովքեր պատ են կազմել շենքի դիմաց:

18:32

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր, որը մեկնարկել էր Միսաք Մանուշյանի անվան պուրակից։ Օրվա ընթացքում մի շարք միջոցառումների են տեղի ունեցել:

Ապակենտրոն միջոցառումների ավարտին նախատեսվում երթն է հիմա իրականացվում հետևյալ երթուղով՝ Արամ Խաչատրյանի արձան-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ