Քաղաքական - ՀԲՃ անդամները տվեցին բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը՝ Երեւանում (ուղիղ)

Հայկական բնապահպանական ճակատի անդամները տվեցին բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը  Երեւանում՝ Մաշտոցի պուրակում։

ՀԲՃ անդամ Արփինե Գալֆայանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-27-ը համաշխարհային մոբիլիզացիայի օր է եւ աշխարհում 5 հազարից ավելի միջոցառումներ, ակցիաներ, գործադուլներ են տեղի ունենում՝ հանուն նրա, որ աշխարհի կառավարությունները գործնական քայլեր ձեռնարկեն կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

«Եթե գլոբալ ճգնաժամի սուր ազդեցությունները 6 սանդղակների բաժանենք, Հայաստանը 5-րդ սանդղակին է մոտենում, այսինքն բավականին ծանր ազդեցություն է կրելու Հայաստանի տարածքը, այստեղ բնակվող կենսատեսակներն ու մարդիկ»,–նշեց նա։

ՀԲՃ անդամը նաեւ շեշտեց այսօր Ջերմուկում տեղի ունեցած ակցիան Ամուլսարի հարցում. «Մոտ 10 օր առաջ Ջերմուկ քաղաքում Ամուլսարի համար պայքարող քաղաքացիները հայտարարեցին, որ 10 օր կսպասեն, որ կառավարությունը գիտական փաստերի եւ իրավունքի շրջանակներում արգելի հանքի շահագործումը, եթե դա տեղի չունենա, ակցիաներ կսկսեն Ջերմուկում, ինչն այսօր տեղի է ունեցել։ Դասադուլներ են եղել Ջերմուկի, Գնդեւազի եւ Կեչուտի դպրոցներում, Եղեգնաձորում եւս դասադուլ է եւ երթ է կազմակերպվում»։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ