Քաղաքական - Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ,թե ինչու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Պատճառների շարքում նա մատնանշեց Թովմասյանի՝ նախկին իշխանության ներկայացուցիչ լինելու հանգամանքը:

Մեր դիտարկմանը,որ ներկայիս իշխանության շարքերում նախկինների պակաս չի զգացվում՝ Ցոլակյան,գլխավոր դատախազ,Տիգրան Մուկուչյան եւ այլք ,պատգամավորն արձագանքեց․ «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր,,գուցե իրեն էլ չպահանջեինք»։

Աղազարյանը կոնկրետացրել է, որ խոսքը Քոչարյանի գործով Վենետիկ ուղարկված դիմումի մասին է։
hraparak.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ