Քաղաքական - Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում 32 հարց է, որից 2-ը ամբողջությամբ գաղտնի, մեկը՝ մասամբ. ուղիղ

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 32 հարց է, որից երկուսը ամբողջությամբ գաղտնի, մեկ հարցը՝ մասամբ, մեկ հարց էլ հանվել է օրակարգից:

Կառավարությունն այսօր կքննարկի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի նախագիծ, որի 2, 3, 4, կետերը կլինեն գաղտնի: Նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 291,687.4 հազ. դրամ:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ