Հասարակություն - Փառք Աստծո, մեր բնակչությունը զինվորի համար ոչինչ չի խնայում. Տեր Պետրոս

«Ամեն տարի սեպտեմբերին՝ բերքահավաքի ժամանակ, այցելում ենք հատկապես այն վայրերի զորամասերը, որտեղ միրգ ու բանջարեղեն շատ չի լինում: Այս տարի գնալու ենք Եղեգնաձորի կողմերը, որտեղ էլի ենք եղել: Սովորաբար մեզ հետ տանում ենք Արարատի մարզի, ինչպես նաև՝ Երևանի բնակչության նվիրաբերած միրգն ու բանջարեղենը»,-այս մասին  այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ խոսելով «Բերքից լավագույնը՝ զինվորներին» ծրագրի մասին, որը 2014 թ.-ից իրականացնում են Երիտասարդաց միության անդամները:

Տեր Պետրոսը տեղեկացրեց, որ վերոնշյալ ծրագիրը Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի մի մասն է, որին մասնակցում են հիմնականում Արարատի մարզի բնակիչները, քանի որ հիմնական բերքուբարիքն այնտեղից է ստացվում, թեև այլ վայրերից ևս մասնակիցներ կան: «Փառք Աստծո, մեր ազգաբնակչությունը մեր զինվորի համար ոչինչ չի խնայում»,-իր խոսքը եզրափակեց Տեր Պետրոսը՝ հավելելով նաև, որ այս տարի ծրագիրը կանցկացվի սեպտեմբերի 20-ին, որպեսզի ամսի 21-ին՝ Անկախության օրը, մեր զինվորները ճոխ սեղաններ ունենան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ