Քաղաքական - «Նիկոլ Փաշինյանի խոսքերին կպատասխանենք մարտադաշտում». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Արցախը Հայաստան է»։

«Ես կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է մասնակցենք այդ բանավեճին։ Մեր խնդիրը կռվելն է։ Մենք մեր խոսքը կասենք մարտադաշտում, եւ մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը նրան արժանի պատասխան է տվել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,- ընդգծել է պաշտպանության նախարարը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ