Քաղաքական - «Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հնարավոր է համարում, որ մի քանի օր անց վարչապետը նաեւ իրեն ազատի աշխատանքից:

«Չեմ բացառում, որովհետեւ դա վարչապետի իրավասությունն է, բայց դրա համար ոչ նախադրյալներ կան, ոչ հիմք կա: Ոչ ոք մշտական չէ»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ իր համար անակնկալ է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը, իսկ պատճառների մասով էլ ասաց. «Եթե իմ գործընկերները նպատակահարմար գտնեն իմ հետ կիսվելու իրենց դրդապատճառի վերաբերյալ, ես կուզեմ լսել»:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որտեղ նա խոսել է սպայի պատվի մասին, Դավիթ Տոնոոյանն ասաց. «Հենց առաջին առիթի դեպքում կհարցնեմ դրա մասին: Կարծում եմ՝ ֆուտբոլի խաղ կլինի, կհարցնեմ»:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ