Քաղաքական - Այս պահին ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Մելիք-Շահնազարյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Պատկերացրեք՝ Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Մելիք-Շահնազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Վանեցյանի հայտարարության տեքստը… Պատկերացրեք Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Զարհուրելի բան է տեղի ունենում։ ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն։ Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը՝ մնայունից։

Այդ ի՞նչ պիտի արած լինի վարչապետը, որ սպայի արժանապատվությունն այսքան վիրավորվի ու թողնի գնա։ Սորոսի ծռերի հետ հանդիպու՞մը։ Պետականության հետևողական կազմաքանդու՞մը։ Իսկ գուցե Արցախի հարցո՞ւմ զարգացումներ կան։ Թե՞ բոլորը միասին ու էլի նման մի շարք աներեվակայելի բաներ։

Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն։ Իրենց՝ սպայի արժանապատվությունը տե՞ղն է։

Մարդ չգիտի՝ ինչ մտածի։ Էս պահին ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում։ Ու վայ նրան, ով այդ տագնապը, ով այդ կոչը չլսեց...

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:

Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Արթուր Վանեցյանը նշել էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ