Քաղաքական - Գլխավոր ճարտարապետի «համերգի» գինը

Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել էր Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվել է՝ կառուցվել է առանց շինթույլտվության:

«Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին «Առավոտի»  հետ զրույցում ասել է «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը:

Փաստաբանն ասել է, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաև սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը: Քանդված շենքի սեփականատերը դեռ մտածում է` դիմե՞լ փոխհատուցման հայցով դատարան, թե` ոչ:

Դեռ 2018 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի քաղաքապետն անդրադարձել էր Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը: «Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել էր քաղաքապետը:

Շինության սեփականատեր «Անի-97» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ահարոնյանը Panorama.am-ի հետ զրույցում շենքը քանդելը որակել էր՝ «վերջին կարգի խուլիգանություն, ակնհայտ հաշվեհարդար» ու անօրինական էր համարել քաղաքապետարանի արածը։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը շենքը քանդելու «անհրաժեշտության» մասին ասել էր, որ բազմիցս զգուշացրել են, որ չանեն, ոչ մեկին չեն լսել ու շարունակել են. «Ամեն ինչը չափ ունի, էլի։ Մի կարծեք, որ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ որ բուլդուզերը խփում են պատին, շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան, էլի»։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ