Մշակույթ - Խաչեր` միջքաղաքային տրանսպորտի վարորդներին

 

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը: Այն այս անգամ նվիրված է Խաչվերացի տոնին:
Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն միջքաղաքային տրանսպորտի վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
 
Ծրագիրն այս անգամ կիրականացվի Երևանի՝ Կիլիկա, Սասունցի Դավթի ու Հյուսիսային ավտոկայաններում: Նախկինում թեմի երիտասարդները ծրագիրն իրականացնում էին մեկ վայրում և միայն Երևանի տրանսպորտային միջոցների համար, այս անգամ ընտրել են երեք վայր՝ միջքաղաքային երթուղիների համար:
«Խաչի քարոզ» ծրագիրն արդեն վեց տարվա պատմություն ունի՝ նվիրված լինելով խաչի չորս տոներին: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 

Սեր սփռենք ամենուր...

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ