Հասարակություն - Նախարարության ներկայացուցիչը հանքը շահագործող ընկերության մենեջերի դեր էր կատարում. Վարդահովիտում ոսկու հանքի շահագործման շուրջ լսումները տապալվել են (տեսանյութ)

Վայոց ձորի Վարդահովիտ բնակավայրերում մետաղական հանքի շահագործման համար կազմակերպված հանրային քննարկումը բնակիչների կողմից տապալվել է: Լսումներ անցկացնելու նախաձեռնությունը «Գեոմայնինգ» ընկերության կողմից է եղել:

Tert.am-ի հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Մարատ Զաքարյանը նշեց, որ միտումնավոր  լուսումը փորձել էին կազմակերպել Վարդահովիտում՝ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոն Շատինում անցկացնելու փոխարեն, որպեսզի արձանագրեն, որ լսում տեղի է ունեցել: 

«Շատինը Եղեգիս վարչական շրջանի ամենամեծ գյուղն է և կենտրոնն է, հիմա իրենք գիտակցաբար տարել են Վարդահովիտ, որը մեր համայնքի ամենափոքր գյուղերից մեկն է և ընդամենը 200-ի չափ գրանցված բնակիչ ունի, իսկ ձմռանը այն երկու տասնյակից չի էլ անցնում և դրանով ուզում էին մի քանի հոգով հարցի ձևական կողմը պահեն և արձանագրեն, որ լսումը տեղի է ունեցել: Իհարկե Վարդահովիտի տարածքում է գտնվում հանքը, բայց օրենքը չի պարտադրում, որ հանքի տարածքում պետք է անպայման անեն»,-ասաց Մարատ Զաքարյանը:

Նա նշեց, որ գյուղում մարդիկ կան, որ մտերիմ են գյուղապետի հետ և նրա աջակցությամբ կարող են համաձայնվել գնալ լսումներին: Նա նաև նշեց, որ իրենց չէին տեղեկացրել լսումների մասին՝ վերջին պահին են իմացել և ուշացած գնացել:

«Իրենք պարտավոր են լավ տեղեկացնել մարդկանց: Երբ ասում ես, մարդիկ զարմանում են, ընդհանրապես չեն լսել հանքի մասին, նույնիսկ այդ նույն գյուղում մարդիկ կան, որ չեն իմացել»,-ասաց նա:

Ըստ Մարատ Զաքարյանի, համայնքից միայն 9 հոգի են մանսակցել լսումներին: «Այսինքն՝ ընդամենն այդ 9 հոգին որոշելու է 5900 մարդու ճակատագիրը»,-ասաց նա: 

Մարատ Զաքարյանն ասաց, որ սարը, որտեղ կա հանքանյութ, մի մասով Վայոց Ձորի մարզում է, մյուսով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում. այնտեղ ևս հանքի շահագործման վերաբերյալ լսումների փորձը տապալվել է:

Համայնքի բնակիչը ուշագրավ համարեց այն, որ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը հանքը շահագործող ընկերության մենեջերի դեր էր կատարում և «Գեոմայնինգ»-ի հետ համատեղ փորձում էր համոզել բոլորին ներս գալ և մասնակցել հանրային քննարկմանը:

Զաքարյանը պատմեց, որ իրենք ընդհանրապես հրաժարվել են մտնել ներս, բայց մի քանի հոգի տեղի բնակիչներից քաշքշուկ են հրահրել. «Մի աղջիկ մոտեցավ, հանքին դեմ հանդես եկող մեր բնակիչներից մեկի հեռախոսը ձեռքից քաշեց, խփեց գետնին, նրա եղբայրը փորձեց փրկել հեռախոսը, իրենք դա համարեցին որպես հարձակում իրենց մարդու վրա և սկսեցին այդ տղաներին ծեծել»,-ասաց նա:

Այդուհանդերձ նշեց, որ լսումներն անցկացնելու արձանագրությունը չի կազմվել և չի ստորագրվել: Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ