Ազատ խոսք - Միայն միացյալ Հայաստան ունենալու դեպքում կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը. Հովհաննես Գրիգորյանը Հաճընում է

Ընդամենը մեկ տարի հետո՝ 2020 թվականի հոկտեմբերին, լրանում է Հաճընի ութամյսա հերոսամարտի 100-ամյակը: Շատերն են լսել ու կարդացել Մայիսյան հերոսամարտերի, Մուսա լեռան դյուցազնապայքարի մասին, սակայն քչերն են տեղյակ, որ Կիլիկիայի այդ գողտրիիկ քաղաքի՝ Հաճընի բնակիչները ևս պայքարել են թուրք թշնամիների դեմ, ու թեև ամբողջ քաղաքից ընդամենը մոտ 400 հոգի է փրկվել, այնուամենայնիվ, հաճընցու գենը չի կորսվել, ավելին՝ այն պահպանվել ու տարածվել է՝ աշխարհասփյուռ հայության շրջանում տալով այնպիսի հանրահայտ անուններ, ինչպիսիք են Պարիս Հերունին, Սարգիս Սողանալյանը, Լիպարիտ Ալմասակյանը և այլք: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արգենտինայում, Ֆրանսիայում, մի շարք այլ երկրներում գործում է «Հաճըն» հայրենակցական միությունը, որի հայաստանյան ճյուղի ղեկավարն արմատներով հաճընցի Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանն է՝ Հաճընի հերոսամարտի նշանավոր դերակատարներից մեկի՝ Արամ Կայծակի մտերիմ և օգնական Սարգիս Ճրտխյանի թոռը:

Հովհաննես Գրիգորյանի համար Հաճըն մեկնելը երկար ժամանակ երազանք է եղել, քանի որ հյուրի կարգավիճակում սեփական տուն գնալը, ինչ խոսք, անասելի դժվար է: Երկարատև ջանքեր են հարկավոր՝ ինքդ քո ներսում խեղդելու այն ցավը, որ պիտի զգաս, երբ հայտնվես պապերիդ հողում, սակայն՝ որպես զբոսաշրջիկ: Եվ ահա այսօր այդ կարգավիճակով, սակայն սրտում՝ մի օր անպայման վերջնականապես և որպես տեր տուն վերադառնալու հույսով՝ Հովհաննես Գրիգորյանը Հաճընում է՝ «Կիլիկիա» տուրի կազմակերպած ուղևորության շրջանակներում:

Ձեզ ենք ներկայացնում Հաճընում գտնվելու պահին պարոն Գրիգորյանի սրտաբուխ խոսքը՝ ուղղված «Հաճըն» հայրենակցական միության անդամներին և առհասարակ՝ բոլոր հաճընցիներին:

 

 

 

Սեր սփռենք ամենուր...

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ