Տնտեսություն - Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Սեյսմամեկուսացված շենքերի շինարարությամբ զբաղվող, տեխնիկական գիտությունների դոկտորը վստահ է` ինը բալանոց երկրաշարժի դեպքում Երևանի զգալի մասը կփլվի։

Ինը բալանոց երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 80%-ը կփլվի, զոհերը կհատեն մի քանի տասը հազարի սահմանը։ Այս կարծիքն ունի տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը։

«Պետության գործողությունները ոչ թե պետք է ուղղված լինեն աղետի հետևանքներն ուղղելուն, ինչպես հիմա է, այլ հենց աղետը հնարավորինս կանխելուն», – ասաց Մելքումյանը։

Նա դեռ 90-ականներին մշակել է շենքերի կառուցման տեխնոլոգիա, որն առավելագույնս ապահովում է երկրաշարժից։ Տեխնոլոգիան ռետինի և մետաղի համադրմամբ կառուցված խողովակներն են, որոնց վրա հավաքվում է շենքը։ Նման տեխնոլոգիայով կառուցված շենքերը Երևանում 55-ն են։ Դրանցից են, օրինակ, Թուֆենկյան հյուրանոցի, «Էլիտ պլազայի», Զարյան փողոցի «Հյուսիսային ճառագայթ» կոչվող երկվորյակ շենքերը և այլն։ Բոլոր այդ շենքերը մասնավոր նախագծեր են եղել, պետական հիմնարկները երբևէ Մելքումյանից տեխնոլոգիա չեն պատվիրել։

«Մեկ անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է ինձ դիմել` կառուցելու Ստեփանակերտի պոլիկլինիկան։ Մնացած նախագծերն անհատների պատվերներ են եղել», –նշեց Մելքումյանը։
Նրա խոսքով` երկրաշարժը չի սպառնում միայն բարձրահարկ շենքերին, դրանից կարող են տուժել նույնիսկ մեկհարկանի սեփական տներն ու այնտեղ գտնվողները։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ն, 20:22-ին երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

armeniasputnik.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ