Քաղաքական - Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբելյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին:

Այսօր պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը: Մասնավորապես պաշտպաններից Արամ Օրբելյանը, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:

Միջնորդության դեմ առարկեց թե՛ տուժող, թե՛ մեղադրող կողմը: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:
armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ