Քաղաքական - Եթե ասենք, որ ռիսկը մնում է «Լիդիանի» վրա, շատ թերի կլինի․ Միքայել Մելքումյան

Այն մոդելը, որ դրել է կառավարությունը ներդրումային ծրագրերի աջակցության կամ մերժման, հետաձգման համար, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության որեւէ ինստիտուտ չի ենթադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով օտարերյա ներդրումների հոսքերի կրճատման պատճառներին։

«Պատահական չէ, որ ես օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ՝ առ այն, որ որոշակի ծավալից հետո ներդրումային ծրագրերը ոչ թե պետք է առանձին զրույցների արդյունքում աջակցվեն կամ մերժվեն, այլ օրենքով սահմանված պետք է լինի այդ պատասխանատվության ինստիտուտը»,-նշեց պատգամավորը։
Խոշոր ներդրող «Լիդիանի» պատասխանատվությունը եւս Մելքումյանը գնահատեց այդ տեսանկյունից․«Եթե ասենք, որ ռիսկը մնում է «Լիդիանի» վրա, շատ շատ թերի կլինի, որովհետեւ «Լիդիանը» ով է, մենք չգիտենք, պետք է պետական որեւէ մարմին քաղաքական պատասխանատվություն վերցնի»։

Գյուատնտեսության մեջ արձանագրվող հետընթացը պատգամավորը պայմանավորեց անցած տարիներից կուտակված խնդիրներով․ «Անցած տարիների բոլոր խնդիրներն են եկել ակումլացվել գյուղատնտեսության խնդիրների մեջ, եւ փոքր ու միջին ձեւաչափով գյուղատնտեսությամբ զբաղվելը միգուցե այլեւս ձեռնտու չէ։ Նաեւ իրացման խնդիրներն են, ոչ արդյունավետ աջակցության խնդիրներն են, վարկերն են, շատ շատ խնդիրներ կան»,- եզրափակեց նա։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ