Սպորտ - Շումախերն ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայել Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Այժմ մրցարշավորդը գիտակցության է եկել։

Մի քանի օր առաջ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը տարվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունք։ Այդ ժամանակ տեղեկացվեց, որ մրցարշավորդը պետք է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության ենթարկվի։

Այժմ Փարիզի կլինիկայի բուժանձնակազմը տեղեկացրել է, որ Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Ինչպես նշել են սրտաբանության բաժանմունքի աշխատակցուհիները, մրցարշավորդը գիտակցության է եկել, տեղեկացնում է «Լենտա»-ն։

2013-ին Շումախերը լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել, երբ դահուկներով սահում էր Ալպերում։ Դրա հետեւանքով նա կոմայի մեջ էր ընկել։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ