Հասարակություն - Առեղծվածային դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին՝ քերծվածքներով

Շիրակի մարզում, սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ժամանել է նաեւ դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զն

նությամբ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ