Քաղաքական - Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ օրենքի նախագիծը խեղաթյուրվել է և կարող է օգտագործվել մարդկանց հանիրավի մեղադրանքներ առաջադրելու համար. Տիգրան Խաչիկյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության՝ մայիսին ընդունված որոշմամբ սահմանված էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլեր պետք է իրականացվեն 2019 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակին: Դիտարկումները, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նախատեսված չէր տվյալ ժամանակահատվածում, իրականության հետ աղերս չունեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը՝ անդրադառնալով նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե սահմանված ժամկետներով Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ի աշնանային նստաշրջանում չէր էլ լինելու:

«Եթե դեռևս այս պահին այդ քայլերի կոնկրետ գործնական իրականացումը չկա, դա փաստում է, որ այս պահին Արդարադատության նախարարությունը նպատակահարմար է համարել հետաձգել այդ կոնվենցիայի անմիջական վավերացման հետ կապված գործնական աշխատանքները: Իհարկե, կարող է հակառակ փաստարկում էլ լինել, որ քանի դեռ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը չկա, ձեռնամուխ չեն լինում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերին, բայց սկզբունքորեն ոչինչ չի խանգարում Արդարադատության նախարարությանը այս փուլում զուգահեռաբար այդ նախագիծը ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարան, եթե իսկապես համոզված են, որ այդ կոնվենցիան սահմանադրականության իմաստով որևէ խնդիր չի առաջացնում»,-ասաց Տիգրան Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը կաշկանդող օղակ չէ Արդարադատության նախարարության համար, որպեսզի կոնվենցիայի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան:

«Այդ ուղղությամբ քայլերի չիրականացումը փաստում է, որ Արդարադատության նախարարությունն առնվազն այս փուլում նպատակահարմար չի համարել այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները՝ թերևս, դա հետաձգելով մեկ այլ պատեհ հերթի: Ասեմ, որ անկախ որևէ հերթից ու հանգամանքից՝ այդ կոնվենցիան սպառնալիք է ինչպես մեր ավանդականությանը, այնպես էլ ՀՀ-ի իրավական անվտանգությանը»,-նշեց Խաչիկյանը:

Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ օրենքի նախագծի վերաբերյալ էլ Տիգրան Խաչիկյանն ասաց, որ այդ նախագծում սկզբնական տարբերակը խեղաթյուրվել է. «Նախագիծը բացարձակապես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Դա նախագիծ է, որը շեղվել է նախկինում մեր ընդունած կարգավորումներից: Սա մարտահրավեր է այն իմաստով, որ քննչական մարմինը, ցանկացած այլ իրավական մարմին այդ նախագիծը կարող է օգտագործել որպես գործիք՝ անձանց դեմ հանիրավի մեղադրանքներ առաջադրելու և դրանով առաջ շարժվելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանումը տրվել է գնահատողական կատեգորիաների վրա: Ինչպե՞ս է վարույթ իրականացնող մարմինը որոշելու, հստակեցնելու այդ կատեգորիաները»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:



 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ