Տնտեսություն - Դասախոսական կազմին կոչ ենք անում չստորագրել կեղծ փաստաթղթեր. ՀՊՏՀ շահառուներ

ՀՊՏՀ գործող ղեկավարությունը վերջին օրերին շատ է խոսում Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիմի սխալների եւ վատ կառավարման մասին: Այս կապակցությամբ ցանկանում ենք մի քանի բաց հարց ուղղել ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի գործող պաշտոնակատարին: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ուսումնական տարին արդեն մեկ շաբաթ է, ինչ պաշտոնապես մեկնարկել է, սակայն գիտամանկավարժական կազմից գործող պայմանագրեր ունեն միայն շուրջ 60 հոգի (նախորդ տարիներին կնքված հնգամյա պայմանագրեր): Ավելի քան 300 ենթադրյալ դասախոս դեռեւս աշխատում են առանց պայմանագրերի:

1. Ինչո՞ւ եք թույլ տալիս կամ հարկադրում դասախոսներին կատարել անօրինական աշխատանք (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 102):

2. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելով՝ պատրա՞ստ եք արդյոք սեփական միջոցների հաշվին վճարել համապատասխան տուգանքը, որը կազմում է 15-ից 30 մլն դրամ՝ հաշվի առնելով պայմանագիր չունեցող դասախոսների թիվը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 169.5):

3. Եթե չեք պատրաստվում պատասխանատվություն կրել վերոնշյալ երկու խախտումների համար, ապա պատրաստվո՞ւմ եք արդյոք կնքել աշխատանքային պայմանագրեր հետին ամսաթվով՝ այդ գործողությամբ իրականացնելով պաշտոնեական կեղծիք (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314), որը պատժվում է տուգանքով կամ մինչեւ 4 տարի ազատազրկմամբ》։

Ուսանողները նաեւ նշում են. «Վերջին շրջանում մեր մի շարք շատ սիրելի դասախոսներ, միտումնավոր կամ բավարար տեղեկատվության չտիրապետելով, կասկածի տակ են դնում մեկնարկած բարեփոխումների շարքը՝ պնդելով, թե դրանք իրականում պոպուլիստական են եւ ըստ էության «ոչինչ չէր փոխվում»։ Եկեք այսօր անդրադառնանք դրամական միջոցների խնայողության կետին, որը ներկայացվում է դեռեւս նախկին ռեկտոր Կ․ Աթոյանի պաշտոնավարման ժամանակ մեկնարկած գործունեության մաս։ Մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս, պետք է որ լավ պատկերացնենք, թե ինչով է տարբերվում խնայողությունը բյուջեի վրա եղած մնացորդից։ Հիմա․ պարոն Հայրապետյանի օրոք խնայվել է 200 միլիոն դրամից ավելի գումար, բայց ինչի՞ արդյունքում։ Պատասխան․

1) Խնայվել են բուհի հանրակացարանին ուղղվող ահռելի միջոցները, որոնց մեծամասնությունը ըստ էության փոշիանում էր, եւ այնտեղ բնակվող ուսանողների կյանքում իսկապես «ոչինչ չէր փոխվում»։

2) Սկսվեց իրականացվել հավելավճարների տարբերակում, որի արդյունքում ոչ թե բոլոր աշխատակիցներն էին ստանում պարգեւավճար իրենց աշխատավարձի հարյուր տոկոսի չափով, այլ այդ պարգեւավճարները կախման մեջ էին մտնում ուսանողական հարցումների արդյունքներից։ Ամենաբարձր գնահատականը ստացած դասախոսները ստանում էին ավելի բարձր պարգեւավճար։

3) Տեղի ունեցավ կառուցվածքի օպտիմալացում, կրճատվեցին որոշ հաստիքներ, որոնք ըստ էության բուհի կյանքում «ոչինչ չէին փոխում», բացի վերջինիս միջոցներն անիմաստ վատնելուց։ Իսկ այժմ, բուհի սիրելի' աշխատակիցներ, կարծում ենք՝ հիշեցիք, թե ով էր ձեզ ապահովում թերի տեղեկատվությամբ եւ վերջինիս խորհուրդ կտաք կարդալ մեր գրառումը։ Շնորհակալություն ուշադրության համար»»։
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ