Միջազգային - Նեթանյահուն շփոթել է Մեծ Բրիտանայի վարչապետի ազգանունը՝ անվանելով նրան Բորիս Ելցին (տեսանյութ)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շփոթել է Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ազգանունը՝ սխալմամբ անվանելով նրան Բորիս Ելցին, հայտնում է «Haaretz» պարբերականը:

Ելույթ ունենալով կառավարության կիրակնօրյա նիստին, նա պատմել է Մեծ Բրիտանիա կատարած այցի մասին:

«Ես վերադարձել եմ Լոնդոն կատարած շատ հաճելի ուղևորությունից, որտեղ հանդիպել եմ վարչապետ Բորիս Ելցինի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ», - ասել է Իսրայելի վարչապետը:

Ներկաները նրան միանգամից ուղղել են: Կառավարության ղեկավարը ժպտացել է և հայտարարել, որ պարզապես ստուգում էր, թե որքան ուշադիր են ունկնդրում իրեն:



aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ